ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամիի» առաջարկը, հաղորդում է L’Équipe-ը:
Ուրուգվայցուն, որի պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի ամռանը, հավակնում են ձեռք բերել մի շարք եվրոպական թոփ ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Աթլետիկոն», «Նապոլին» և Միլանի «Ինտերը»:
Կավանիի հետ պայմանագիր կնքելուն հույս ուներ նաև ամերիկյան ակումբը, սակայն ֆուտբոլիստը մերժել է։
Էդինսոնը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2013 թվականից։