Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը Լիգա 1-ի 27-րդ տուրի՝ «Լիլի» հետ խաղում (3-3) դուբլի հեղինակ է դարձել՝ այդպիսով խփելով թիմի 19-րդ և 20-րդ գոլերն այս մրցաշրջանում։ Սա հարձակվողին թույլ է տվել իր կարիերայի ընթացքում հինգերորդ անգամ մեկ մրցաշրջանում 20 կամ ավելի գոլ խփել «Լիոնի» կազմում։ Ֆրանսիացի հարձակվողը դարձել է ակումբի պատմության մեջ առաջին խաղացողը, ով նման նվաճման է հասել: Այս մասին հայտնում է «Twitter» Stats Foot-ը։
2013/2014 թվականներին Լակազետը խփել է 22 գոլ, 2014/2015 թվականներին՝ 31, 2015/2016 թվականներին՝ 23, 2016/2017 թվականներին՝ 37, իսկ այս մրցաշրջանում՝ դեռևս 20։
31-ամյա Լակազետը, ով «Լիոնի» սան է, հարազատ թիմում հանդես է եկել 2009-ից 2017 թվականներին, որից հետո տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»։ 2022 թվականի ամռանը հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել է ֆրանսիական ակումբ։