Ընթանում են Հայաստանի բասկետբոլի Մ24 տարեկանների առաջնության 2023թ. մրցաշրջանի հանդիպումները:
Կայացած մրցավեճում «Արալեզը» 72-51 հաշվով հաղթել է «Գոլդեն Իգլս» ակումբին:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հովիգ Կլզինն էր (Արալեզ)՝ վաստակած 27 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին: