ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մերժել է ֆրանսիական ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու առաջին առաջարկը։ Այս մասին հայտնում է La Vanguardia պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին մերժել է ՊՍԺ-ի առաջարկը՝ չնայած այն բանին, որ Կատարում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնությունից առաջ կողմերը համաձայնության են եկել այն երկարաձգելու շուրջ։ Փարիզցիներն իրենց առաջարկն արգենտինացուն ուղարկել են մեկ շաբաթ առաջ, սակայն նրան չի գոհացրել առաջարկվող աշխատավարձը։
ՊՍԺ-ն ստիպված է եղել Մեսսիին ավելի ցածր աշխատավարձով պայմանագիր առաջարկել, քանի որ նրանք ֆինանսական Fair Play-ի հետ կապված խնդիրներ ունեն և պետք է կրճատեն աշխատավարձի ծախսերը ավելի քան 30%-ով:
Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, որը ստորագրվել է 2021 թվականին, ավարտվում է այս հունիսին։