«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն խոսել է թիմի պաշտպան Յոշկո Գվարդիոլի ապագայի մասին։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում (1:1) 21-ամյա խորվաթը գոլի հեղինակ էր դարձել:
«Նա հաջորդ մրցաշրջանում կլինի «Լայպցիգի» խաղացող: Ես մարզիչ եմ, և դա իմ ցանկությունն է։ Նա գոհ է մեր ակումբում ամեն ինչից։ Այո, նա ասել է, որ ցանկանում է խաղալ Պրեմիեր լիգայում, սակայն չի նշել, թե կոնկրետ երբ դա պետք է տեղի ունենա»,- մարզչի խոսքերն է մեջբերում է Bild-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա պաշտպանը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։