«Պորտուի» գլխավոր մարզիչ Կոնսեյսաուն կիսվել է «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից ունեցած սպասելիքներով։
«Ինտերը» ուժեղ թիմ է, որտեղ կան բազմաթիվ հիանալի խաղացողներ, ովքեր սովոր են ամեն շաբաթ խաղալ բարձր մակարդակով: Սերիան Ա-ն աշխարհի ամենամրցունակ առաջնություններից մեկն է: Այնուամենայնիվ, մենք նաև գիտակցում ենք մեր ուժեղ անհատական և թիմային որակները։
2006 թվականից ի վեր միայն «Բավարիան» է գերազանցել «Պորտուին» նվաճած գավաթների թվով ներքին և միջազգային մրցաշարերում: Միգուցե մենք և «Բրյուգեն» ամենաաղքատ ակումբներն ենք 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցների մեջ, բայց խաղադաշտում փողը չի խաղում։
Թոփ-5 լիգայից դուրս գտնվող ակումբի համար հեշտ չէ հաղթել Չեմպիոնների լիգան։ Վերջին անգամ «Պորտուն» կարողացավ դա անել, բայց դրանից հետո անցել է գրեթե 20 տարի։ Շատ դժվար է, չեմ ասի, որ դա անհնար է, բայց հաստատ հեշտ չէ»,- Կոնսեյսաուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։