Իտալական «Նապոլին» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ խաղին:
Թիմի նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ թիմը կարող է ոչ միայն քառորդ եզրափակիչ դուրս գալ, այլև հասնել եզրափակիչ և հաղթել Չեմպիոնների լիգան։ .
«Երբ խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգային, բոլորը նշում են հետևյալ անունները՝ «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Սիթի»…
Իսկ ինձ համար «Նապոլին» այն ակումբն է, որը կարող է դա անել: Չեմ ուզում ասել, որ թիմն այս մրցաշրջանում հաստատ կհաղթի Չեմպիոնների լիգան, բայց թիմն ամեն ինչ ունի հաջողության հասնելու համար»,- Ռաֆայել Բենիտեսի խոսքերն է մեջբերում իտալական La Gazzetta dello Sport-ը։
























































