Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Լիվերպուլի» դեմ առաջին խաղից ունեցած սպասելիքներով։
«Կարծում եմ, որ մենք լավ հանդես եկանք վերջին հանդիպումներում: Աշխարհի ակումբային առաջնությունից առաջ մենք ունեինք երկու չոր հանդիպում, իսկ հետո՝ ևս նույնքան։
Թիմը սովոր է լավ պաշտպանվել՝ սխալներ թույլ չտալու համար։ Պաշտպանական ասպեկտը վաղը շատ կարևոր դեր կունենա, և կարծում եմ, որ մեզ կհաջողվի դա։
Չեմպիոնների լիգայում հաղթելու մեր շանսե՞րը: Հիմա մենք ավելի շատ հնարավորություններ ունենք, քան նախորդ տարի։ Այս տարի Չեմպիոնների լիգան հաղթելու մեր շանսերն ավելի մեծ են, քան անցյալում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
























































