«Ալաշկերտի» կազմը համալրել է խորվաթ կիսապաշտպան 🇭🇷 Իվան Պեշիչը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Փորձառու ֆուտբոլիստը «Հայդուկի» սան է, հանդես է եկել Սպլիտը ներկայացնող ակումբի գլխավոր թիմում: Պեշիչը արտերկրում խաղալու մեծ փորձ ունի:
Նա տարբեր տարիների պաշտպանել է ավստրիական «Կլագենֆուրտի», Բուխարեստի «Դինամոյի», ղազախական «Շախտյորի», «Կայսարի» և «Կասպիի», ուկրաինական «Վորսկլայի» և Մինսկի «Դինամոյի» գույները։
Իվան Պեշիչը ներկայացրել է Խորվաթիայի Մ-19 հավաքականը։