Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում մյունխենյան թիմին հաղթելուց հետո (3-2) կատակել է «Բավարիայի» հասցեին։
Հանդիպման ավարտին «Բորուսիայի» մամուլի ծառայությունը սոցցանցում տեղադրել է մի լուսանկար, որտեղ «Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը հուսահատ ճչում է։
«Երբ գնեցիք Զոմերին, բայց դեռ չեք կարող հաղթել Գլադբախին», — ասվում է լուսանկարի մակագրության մեջ։
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիայի» հիմնական դարպասապահ Յան Զոմերը տեղափոխվեց «Բավարիա», որը դարպասապահ էր փնտրում վնասվածք ստացած Մանուել Նոյերին փոխարինելու համար։

























































