«Փյունիկը» 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստության շրջանակում ընկերական խաղ է անցկացրել «Վեսթ Արմենիայի» հետ և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը։
Վաղը՝ փետրվարի 19-ին, «Փյունիկը» սեփական մարզաբազայում ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ ընդունելով Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Նոային»։ Խաղը կմեկնարկի ժամը 14։00-ին և ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի ակումբի յութուբյան ալիքում:
«Փյունիկը» այս տարվա առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի փետրվարի 24-ին` «Վանի» դեմ` Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետաձգված խաղում:
























































