Գերմանիայի Օբերհոֆ քաղաքում շարունակվում է բիաթլոնի Աշխարհի առաջնությունը։ Այսօր՝ փետրվարի 18-ին, տեղի ունեցավ տղամարդկանց փոխանցումավազքը 4×7,5 կմ մրցաշարում։
Հաղթանակը տարավ Ֆրանսիայի հավաքականը, որի կազմում հանդես էին գալիս Անտոնին Գիգոննան, Ֆաբիեն Կլոդը, Էմիլիեն Ժակլենը, Քվենտին Ֆիյոն-Մեյլեն։
Առաջնության ֆավորիտները՝ Նորվեգիայի հավաքականը (Վետլե Շոստադ Քրիստիանսեն, Տարջեյ Բյո, Ստուրլա Լեգրեյդ, Յոհաննես Բյո) դարձավ երկրորդը։
Լավագույն եռյակը եզրափակեց Շվեդիայի հավաքականը (Պեպե Ֆեմլինգ, Մարտին Պոնսիլուոմա, Յեսպեր Նելին, Սեբաստիան Սամուելսոն)։
Նշենք, որ Յոհաննես Բյոն Աշխարհի գավաթի վեց մրցավազքում առաջին անգամ մնաց առանց ոսկե մեդալի:
























































