Արտասահմանյան ուսումնամարզական հավաքից վերադառնալուց հետո մեր տղաները եռօրյա հանգիստ ունեցան, որից հետո վերսկսեցին մարզումային գործընթացը սեփական մարզաբազայում։
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մինչ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի վերսկսումը, Գունկոյի գլխավորած թիմը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի։ Փետրվարի 22-ին մեր տղաներն ուժերը կչափեն նախ «Լեռնային Արցախի», այնուհետև նույն օրը կմրցեն նաև «Գանձասարի» հետ։
Խաղերը կկայանան «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկեն համապատասխանաբար 12։30-ին և 17։00-ին։
























































