Փետրվարի 14-ին «Փյունիկն» ավարտել է ուսումնամարզական հավաքն ու արդեն վերադարձել է Երևան` շարունակելով նախապատրաստությունը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածին:
Այս շրջանակում թիմը փետրվարի 18-ին ու 19-ին սեփական մարզաբազայում կանցկացնի ևս երկու ընկերական հանդիպում` ընդունելով Առաջին խմբի առաջնությունում երկրորդ տեղով ընթացող «Վեսթ Արմենիային» ու Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Նոային»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն 14:00-ին ու ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինեն ակումբի յութուբյան ալիքում:
Մուտքն ազատ է:
«Փյունիկը» այս տարվա առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի փետրվարի 24-ին` «Վանի» դեմ` Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետաձգված խաղում:
























































