Երևանի «Արարատն» ու Չարենցավանի «Վանն» այսօր ընկերական խաղ են անցկացրել Ձորաղբյուրում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով:
Հատկանշական է, որ հանդիպման բոլոր գոլերը խփվել են առաջին կազմում: «Արարատի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Գլիշիչը, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Մորի Կոնեն:
«Վանի» կազմում աչքի են ընկել Ուիլսոն Բարրիոսը, Պավել Գորելովն ու Ուիլյամս Իպեյը: