«Ուրատու-2»-ը արտասահմանյան ուսումնամարզական հավաքի շրջանակում վերջին՝ չորրորդ հանդիպումն անցկացրեց՝ մրցելով ռուսական «Ուրալ» ակումբի երիտասարդական թիմի հետ։ Խաղն ավարտվեց երևանյան թիմի՝ 2-0 հաշվով։
«Ուրատու-2»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձելԼևոն Բաշոյանը։
«Ուրարտու-2»-ը Հայաստան կվերադառնան վաղը՝ փետրվարի 17-ին, որտեղ էլ կշարունակեն նախապատրաստվել առաջնության վերսկսմանը։ Առաջիկա իրադարձությունների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
























































