«Վանը» նորեկ ունի։ Ակումբը հայտարարել է Ռումյան Հովսեփյանի հետ պայմանագիր կնքելու մասին։
Հայ կիսապաշտպանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է, մեկական անգամ նվաճել է Հայաստանի և Մալթայի գավաթները, ինչպես նաև Հայաստանի սուպերգավաթը։ Հովսեփյանը հանդես է եկել «Փյունիկում», «Ուրարտուում», Մալթայի «Ֆլորիանայում», իսկ վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»: Նա նաև Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։