Չարենցավանի «Վանը» նոր ֆուտբոլիստ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ազգային հավաքականի թեկնածու, «Ուրարտու»-ի կազմում Հայաստանի գավաթակիր, 28-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանը միացել է մեր թիմին։
Մանուչարյանը «Ուրարտու»-ի սան է, հանդես է եկել «Փյունիկ»-ում, ռուսական «Ռոտոր»-ում և ղազախական «Ակտոբե»-ում, անցկացրել է նաև 2 հանդիպում Հայաստանի հավաքականի կազմում»,–ասված է ակումբի հայտարարությունում։
FASTEX ՀՊԼ գարնանային հատվածից առաջ չարենցավանյան թիմը 27 միավորով 5–րդն է։