Երևանի «Փյունիկն» ուսումնամարզական հավաքի շրջանակում երեկ ընկերական խաղ է անցկացրել ուկրաինական «Ալեքսանդրայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Երևանյան թիմի կազմում միակ և հաղթական գնդակը հեղինակել է Արտակ Դաշյանը:
«Փյունիկի» մամուլի քարտուղարությունը ներկայացրել է Դաշյանի գեղեցիկ գոլի տեսանյութը: