Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում շարունակվում է 1/8 եզրափակիչը:
«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղում ամեն ինչ գլխիվայր շրջվեց 78-րդ րոպից ի վեր: Անգլիական թիմը 5 րոպեում 2 գոլ խփեց ու շահեկան դրություն ստացավ, իսկ 86-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց թիմի ավագ Սերխիո Ռամոսը: Ռամոսը բաց կթողնի նաև պատասխան հանդիպումը: