Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մեկնաբանել է իսպանական Պրիմերայի 9-րդ տուրի՝ «Մալյորկայի» հետ հանդիպման արդյունքը (0:1):
«Մենք պարտվել ենք, բայց պետք է շարունակենք առաջ շարժվել։ Պարտվելը ցավալի է, քանի որ մենք լավ էինք խաղում, բայց բաց թողեցինք խաղի ամենասկզբում։ Մտորելու ժամանակ չունեինք, մրցակիցը գոլ խփեց, և մենք կորցրեցինք ինքներս մեզ, բայց դա արդարացում չէ։
Ավելի ուշ «Ռեալը» փորձում էր հավասարեցնել հաշիվը, սակայն դա անհնար էր։ Մենք պետք է լավ խաղանք մինչև վերջնական սուլիչ:
Մենք հաղթեցինք մի քանի խաղում, սակայն մեզ նախկինի պես ինչ-որ բան պակասում է։ Մենք փորձել ենք ամեն ինչ անել հաղթելու համար, բայց Լա Լիգան մեր օրերում շատ բարդ է դարձել», — Մարսելոյի խոսքը մեջբերում է Goal. com-ըԼ