Դուբայում ընթանում է Dubai Duty Free tennis championships 2020 մրցաշարը: Այսօր կայացել են 1/8 եզրափակչի հանդիպումները:
Հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը: Շարունակում է վստահ հանդես գալ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը:
1/4 եզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը:
Ֆրանսիական դիմակայությունում կմրցեն Ռիշար Գասկեն ու Գաել Մոնֆիսը: 3-րդ զույգում կմրցեն ռուս Անդրեյ Ռուբլյովն ու բրիտանացի Դենիել Էվանսը: Վերջին զույգը կազմել են գերմանացի Ժան-Լենար Շտրուֆն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը: