Դուբայում ընթացող Dubai Duty Free tennis championships 2020 մրցաշարում կայացել է 1/8 եզրափակչի 4-րդ հանդիպումը:
Ռուսաստանը ներկայացնող հայզազգի Կարեն Խաչանովը 2 սեթում՝ 6:3, 6:4 հաշվով առավելության է հասել Դենիս Նովակի նկատմամբ: 1 ժամ 14 րոպե տևած պայքարում Կարենը խլեց մրցակցի 3 գեյմ՝ զիջեց սեփական մատուցման մեկ գեյմ: Խաչանովի անվան դիմաց գրանցվեց 5 էյս: Նույնքան էյսով աչքի ընկավ նաև Նովակը:
Քառորդ եզրափակչում Խաչանովը կմրցի Ջոկովիչ-Կոլշրայբեր զույգի հաղթողի հետ: