Ձմեռային նախապատրաստական շրջանի ընթացքում «Փյունիկը» երկու ստուգողական հանդիպում կանցկացնի փետրվարի 4-ին. թիմը կմրցի ուկրաինական «Վերեսի» և ղազախական «Մաքթարալի» հետ:
Հանդիպումների հստակ ժամերը հայտնի կդառնան խաղից մեկ օր առաջ։
«Փյունիկն» արդեն երեք ստուգողական խաղ է անցկացրել այս հավաքի ընթացքում՝ մրցելով ուկրաինական «Դնեպր-1»-ի, ռուսական «ԲՄԱ-Խաբարովսկի» ու «Խիմկիի» հետ։