«Լիդսի» պաշտպան Դիեգո Լյորենտեն կտեղափոխվի «Ռոմա», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իտալական ակումբը կվարձակալի 29-ամյա իսպանացուն՝ 18 միլիոն եվրոյով լրիվ տրանսֆերը գնելու հնարավորությամբ։ «Լիդսը» ֆուտբոլիստին կփոխարինի «Սերվետի» պաշտպան Դիոգո Մոնտեյրոյով, որը շուտով բուժզննում կանցնի տրանսֆերն ավարտելու համար:
2022/23 մրցաշրջանում Լյորենտեն մասնակցել է13 հանդիպման և գոլ չի խփել։
18-ամյա Մոնտեյրոն Սերվետի կազմում 6 խաղ ունի՝ առանց գոլային գործողությունների։ Լյորենտեն արդեն ժամանել է Հռոմ։