Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի վնասվածքի մասին.
«Նա նյարդայնացած ու ջղայնացած է: Էդենը ցանկանում էր վերադառնալ ու ցույց տալ, թե ինչի է ընդունակ: Մենք բոլորս տխրել ենք նրա վնասվածքի պատճառով:
Էդեն շատ է սիրում ֆուտբոլ խաղալ: Կարող եք պատկերացնել, թե ինչ բարդ է հիմա նրա համար: Մի քանի օր դեռ նրա համար բարդ կլինի:
Չեմ կարող ասել, նրան կվիրահատեն, թե՝ ոչ: Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ հասկանում եմ թե ինչ դժվար է նրա համար. այսքան ժամանակ բաց թողնել վնասվածքի պատճառով ու նորից վնասվածք ստանալ: Ամբողջ ակումբը ծանր է տանում այս փաստը»,-ասել է Զիդանը: