Շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդ պաշտպան Բեչիր Օմերագիչը հայտնվել է «Միլանի» և «Զալցբուրգի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Calcio Mercato-ն:
Նշվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտը «Զալցբուրգն» է:
Շվեյցարիայի այս առաջնությունում նա մասնակցել է 9 հանդիպման:
Հավելենք, որ Օմերագիչը Շվեյցարիայի Մ19 հավաքականի ավագն է :