«Չելսիի» նախկին դարպասապահ Մարցին Բուլկան խոսել է հարձակվող Դիեգո Կոստայի տարօրինակ պահվածքի մասին թիմի մարզումների ժամանակ:
«Մի անգամ մարզվելիս Չալոբան հայտնվեց խոտածածկին՝ տառապելով իր նկատմամբ կատարված խախտումից: Դիեգո Կոստան կարծում էր, որ նա ձևեր է թափում, և սկսեց իսպաներեն ինչ որ բաներ ասել:
Որոշ ժամանակ անց, Նաթանիելը դեռ չէր ոտքի կանգնել. Դիեգոն իջեցրեց շորտը և նստեց Չալոբայի երեսին, իսկ հետո փախավ: Ես երբեք նման բան չեմ տեսել:
Կոստան այն խաղացողներից էր, ով «Չելսիին» պետք էր, նա կարող էր դառնալ Դրոգբայի իրական իրավահաջորդը», — ասել է Բուլկան Foot Truck- ին տված հարցազրույցում: