«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Վերոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0). Միակ գոլը երրորդ րոպեին խփեց տանտերերի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
«Երեքշաբթի մենք խաղացինք 120 րոպե, բայց թիմը պահպանեց իր ռիթմը: Մենք վաղաժամ գոլ խփեցինք և, չնայած վերջնամասում փոքր-ինչ լարվածությանը, պինդ տեսք ունեինք և չկորցրեցինք կենտրոնացումը՝ թույլ չտալով Վերոնային մեզ մեծ անհանգստություն պատճառել, թեև մրցակիցն ունակ էր դրան։
Մենք պետք է խաղից-խաղ առաջ գնանք և հուսանք, որ բոլոր խաղացողները կվերադառնան խաղադաշտ, և մենք ավելի շատ ընտրություն կունենանք»,- խաղից հետո ասել է Ինձագին:
Ինտերը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 18 հանդիպումներից 37 միավորով։