Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնան» մրցում էր «Բետիսի» հետ:
Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ «Բարսայի» կազմում հաշիվը բացեց Ռոբերտ Լևանդովսկին: 77-րդ րոպեին Ֆեքիրը հավասարեցրեց այն և քանի որ հիմնական ժամանակում գոլեր այլևս չեղան, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Այստեղ ևս թիմերը մեկական գնդակով փոխարինվեցին. «Բարսայից» աչքի ընկավ Անսու Ֆատին:
Խաղի ելքը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով, որտեղ ուժեց գտնվեցին Չավիի սաները և եզրափակչում կխաղան «Ռեալի» հետ:
























































