Իսպանիայի Սուպերգավաթի 1/2 եզրափակչում «Բարսելոնան» այսօր Սաուդյան Արաբիայում կմրցի «Բետիսի» հետ:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին և կկայանա «Քինգ Ֆահդ Ինթերնեյշընըլ» մարզադաշտում:
Այս զույգի հաղթողը մրցաշարի եզրափակչում կմրցի «Ռեալի» հետ, որը կիսաեզրափակչում երեկ առավելության է հասել «Վալենսիայի» նկատմամբ: