Իսպանական Լա Լիգայի մրցումների կոմիտեն երկու խաղով որակազրկել է Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչին և «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսին: Այս մասին հայտնում է լիգայի մամուլի քարտուղարությունը:
Ֆուտբոլիստները լրացուցիչ պատիժ են ստացել Պրիմերայի 16-րդ տուրի՝ այս թիմերի միջև կայացած խաղում ստացած կարմիր քարտերի համար: Սավիչն ու Տոռեսը լրացուցիչ ժամանակում քաշքշուկ են սարքել և հեռացվել խաղադաշտից:
Հիշեցնենք՝ կատալոնական թիմն այդ խաղում նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: 16 խաղից հետո թիմը 41 միավոր է վաստակել և գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը:
























































