Կառլո Անչելոտին վերհիշել է Գարեթ Բեյլի՝ «Բարսելոնայի» դեմ խաղի դրվագներից մեկն այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
2014 թվականի ապրիլին Բեյլն Իսպանիայի գավաթի՝ «Բարսելոնայի» դեմ եզրափակիչ խաղում գոլ է հեղինակել 85-րդ րոպեին (2-1): Գարեթը սեփական կիադաշտից մեծ արագությամբ շրջանցել է կատալոնացիների պաշտպան Մարկ Բարտրային, իսկ հետո գնդակն ուղարկել է ցանցը: Այդ ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչն Անչելոտին էր:
Կառլոն հրապարակել է այդ դրվագի լուսանկարն ու գրել. «Անմոռանալի է… Շնորհակալություն, Գարեթ»:
Բեյլը մեկնաբանություններում պատասխանել է մարզչին. «Շնորհակալ եմ, միստեր»:

























































