ՊՍԺ-ն մտադիր է հունվարի վերջին երկարաձգել պայմանագիրը թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Մնացել են ոչ մեծ, բայց կարևոր դետալներ: Դրանք վերաբերում են պայմանագրի ժամկետներին և աշխատավարձին»,- իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի նոր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսը: Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը:
























































