Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը և «Բավարիան» բանակցություններ են սկսել գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։
Այսօր առաջին հանդիպումը կայացել է մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի և խաղացողի հոր միջև, որը նրա գործակալն է։ Բանակցությունները լավ են անցել, սակայն կողմերը դեռ հեռու են վերջնական որոշում կայացնելուց։
Կամերունցին չի ցանկանում հաջորդ մրցաշրջանում պահեստային խաղացող լինել։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, որոնցից մեկը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Չուպո-Մոտինգի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
33-ամյա հարձակվողը Բունդեսլիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։