Կարիմ Բենզեման ճանաչվել է Ֆրանսիայի՝ 2022 թվականի լավագույն խաղացող։
Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 31-ը մարզական լրագրողները UJSF-ի շրջանակում ընտրել են 2022-ի լավագույն ֆրանսիացի մարզիկներին։ Մրցանակը խաղարկվել է առաջին անգամ, քվեարկությանը մասնակցել է Ֆրանսիայի մարզական լրագրողների միության 3000 անդամ։
Տղամարդկանց շրջանում տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Կարիմ Բենզեման, որը Մադրիդի «Ռեալի» հետ հաղթել է Լա Լիգան և Չեմպիոնների լիգան և 2022 թվականին դարձել «Ոսկե գնդակի» դափնեկիր։ ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն զբաղեցրել է երկրորդ տեղը: