ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ 2022-ից հետո ՊՍԺ-ի կազմում մարզումները վերսկսելու մասին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ ակումբի ողջ անձնակազմին, իմ թիմակիցներին և ՊՍԺ-ի անձնակազմին այս ջերմ ընդունելության համար։ Ես ուրախ եմ։ Հիմա պատրաստվում եմ առաջիկա թեստերին։ Պետք է ֆիզիկապես պատրաստվեմ, լավ մարզվեմ, վերադառնամ մարզումային գործընթացին: Պետք է պատրաստ լինեմ այն պահին, երբ մարզչական շտաբը որոշի, որ ես կարող եմ խաղալ»,- Մեսսիի խոսքն է մեջբերել ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։