ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ փարիզյան ակումբում անցկացրած առաջին մրցաշրջանի մասին.
«Մեսսին մեկուկես տարի է անցկացրել ՊՍԺ-ում, և նրա առաջին մրցաշրջանն անիմաստ անցավ: Ես դեմ չեմ ադապտացիային, բայց Լեո Մեսսին մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է: Այդպիսի ֆուտբոլիստների ադապտացիան պետք է շատ ավելի արագ անցնի: Առաջին մրցաշրջանում նա կարծես հեռու էր թիմից, այդ իսկ պատճառով նրա հասցեին շատ քննադատություններ եղան:
Իհարկե, նախորդ մրցաշրջանում երկրպագուները շատ հեռուն գնացին, ոմանք նույնիսկ վիրավորում էին Մեսսիին: Բայց մենք բոլորս շատ հիասթափված էինք»,- Ռոտենի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Հիշեցնենք՝ Մեսսին 2021 թվաանի ամռանն է դարձել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1-ի 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: