ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, մարզչական շտաբի անդամներն ու անձնակազմը չեմպիոնական միջանցք են կազմել թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի համար, որը աշխարհի 2022 թվականի չեմպիոն է դարձել:
«Չեմպիոնական միջանցք մեր աշխարհի չեմպիոնի համար».- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
35-ամյա ֆուտբոլիստը Փարիզ է վերադարձել 10-օրյա արձակուրդից հետո, որն իրեն տրամադրվել էր Մունդիալում անցկացված աշխարհի առաջնությունից հետո: Այսօր՝ հունվարի 4-ին, Մեսսին առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ:
Առաջիկա խաղում ՊՍԺ-ն կմրցի «Անժեի» հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 11-ին: