Բրազիլացի պաշտպան Մարկինյոսը մոտ է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելուն: Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 կամ 2027 թվականը: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Հիշեցնենք՝ Մարկինյոսը ՊՍԺ է տեղափոխվել «Ռոմայից» 2013 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ֆրանսիական Լիգա 1-ի 16 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ:
Փարիզյան թիմի կազմում Մարկինյոսը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն (2013/2014, 2014/2015, 2015/2016, 2017/2018, 2018/2019, 2019/2020, 2021/2022 մրցաշրջաններում), երկրի Գավաթի խաղարկության հաղթող (2014/2015, 2015/2016, 2016/2017, 2017/2018, 2019/2020, 2020/2021 մրցաշրջաններում) և սուպերգավաթակիր (2014, 2015, 2017, 2018, 2019, 2020):
Բրազիլացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: