ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կշարունակի ելույթները փարիզյան թիմի կազմում։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը բանավոր համաձայնության են հասել դեռ ԱԱ-2022-ի վերջին օրերին։ Առաջիկա օրերին սպասվում է նոր հանդիպում, որպեսզի քննարկեն պայմանագրի ժամկետները, աշխատավարձի մանրամասներն ու այլ հարցեր։
Նոր պայմանագիրն այս շաբաթ չի կնքվի, այն կարող է որոշ ժամանակ պահանջել, բայց գրեթե հստակ է, որ Մեսսին մնում է Փարիզում։
Աղբյուրը նաև նշում է, որ Մեսսիի նախկին ակումբը՝ կատալոնական «Բարսելոնան», որևէ պաշտոնական առաջարկ չի արել նրա վերադարձի հետ կապված։ Ոչ էլ հստակ բանակցություններ են ընթացել։