Լիգա 1-ի 17-րդ տուրի խաղում «Լանսը» սեփական հարկի տակ հաղթեց առաջնության առաջատար ՊՍԺ-ին։
Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել կիսապաշտպան Պշեմիսլավ Ֆրանկովսկին, ինչպես նաև հարձակվողներ Լուա Օպենդան և Ալեքսիս Կլոդ-Մորիսը։
Փարիզցիների կազմում գոլի հեղինակ է դարձել հարձակվող Հուգո Էկիտիկեն: Այս պարտությունը ՊՍԺ-ի համար առաջինն էր Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում։
Մայրաքաղաքային ակումբը 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լանսը» 2-րդ տեղում է՝ 4 միավորով հետ մնալով Գալտիեի թիմից։
























































