ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ավարտեց 2022 թվականը որպես լավագույն ռմբարկու Եվրոպայի թոփ 5 առաջնությունների խաղացողների շրջանում։
24-ամյա ֆրանսիացի հարձակվողի հաշվին 56 գոլ է 56 խաղում՝ հաշվի առնելով բոլոր ակումբային մրցաշարերը։
Նա դարձավ նաև Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող և չեմպիոն, իսկ իր հավաքականի հետ դուրս եկավ Կատարում կայացած Աշխարհի առաջնության եզրափակիչ, որում Ֆրանսիան 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Արգենտինային։
Նշենք նաև, որ Մբապեն Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է: Այս մրցաշրջանում հարձակվողը 15 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո: