ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆեր Գալտյեն խոսել է ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի՝ Արգենտինայից կրած պարտության մասին։
«Կարծում եմ՝ նրանից ժամանակ կպահանջվի, որ ընդունի այն փաստը, որ ինքը չի հաղթել երկրորդ աշխարհի առաջնությունը»,-Գալտյեի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։
24-ամյա Մբապեն դարձավ ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկուն՝ 7 խաղում դառնալով 8 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Եզրափակչում ֆրանսիացին 3 գնդակ ուղարկեց Արգենտինայի դարպասը։