«Մոնպելյեի» հարձակվող Սեպե Վաին գոլի հեղինակ է դարձել Լիգա 1-ի «Լորյանի» դեմ խաղում (2:0):
Այսպիսով, 19-ամյա ֆրանսիացին դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, որը մինչև 20 տարեկանը լրանալը 20 գոլ է խփել Լիգա 1-ում։ Առաջինը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն էր, որն այն ժամանակ հանդես էր գալիս «Մոնակոյում»։ Նա այս նշագծին հասել է 18 տարեկան 10 ամսականում։ Այս ցուցանիշով վիճակագրությունը Ֆրանսիայում հաշվարկում են վերջին 40 տարվա ընթացքում:
Ընթացիկ մրցաշրջանում Վաին Լիգա 1-ի 15 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































