ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի կարողացել զսպել էմոցիաները Լիգա 1-ի 16-րդ տուրի՝ «Ստրասբուրգի» դեմ խաղում հեռացվելուց հետո: Canal+-ի տեղեկություններով բրազիլացին չի սպասել խաղի ավարտին և ժամանակից շուտ լքել է «Պարկ դե Պրենսը»:
Հիշեցնենք՝ 61-րդ րոպեին Կլեման Տյուրպենը Նեյմարին առաջին դեղին քարտն է ցույց տվել, իկս մեկ րոպե անց երկրորդը, ինչի արդյունքում բրազիլացին հեռացվել է խաղադաշտից: Մրցավարը կարծել է, որ հարձակվողը սիմուլյացիայի է դիմել:
ՊՍԺ-ի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ էր հեռացվում: Ընդհանուր առմամբ Նեյմարը կարիերայի ընթացքում 4 կարմիր քարտ է ստացել: