«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյաբը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն, հայտնում է FC Inter News-ը:
Աղբյուրի փոխանցմամբմ, «Ինտերն» արդեն կապ է հաստատել Գաբոնի հավաքականի ֆուտբոլիստի հետ, որպեսզի ձեռք բերի նրան, եթե արգենտինացի Լաուտարո Մարտինեսը տեղափոխվի «Բարսելոնա»:
Օբամեյանգի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Անձամբ ֆուտբոլիստը հեռու է անգլիական թիմի հետ նոր պայմանագիր կնքելուց, քանի որ նրա ամբիցիաները չեն համընկնում ակումբի ներկայիս կարգավիճակի հետ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կատալոնական ակումբը Լաուտարո Մարտինեսին մինչև 2025 թվականի ամառը նախատեսված պայմանագիր է առաջարկել: Ֆուտբոլիստի պայմանագիրը կարող է տարեկան 7 մլն եվրո կազմել` առանց բոնուսների:
Ընթացիկ մրցաշրջանում Պյեր-Էմերիկ Օբամեյանգն Անգլիայի առաջնության 25 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: