ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է կիսապաշտպան Մարկո Վերատիի պայմանագրի երկարաձգումը ակումբի հետ։
«Մենք ուրախ ենք, որ Մարկո Վերատին շարունակում է իր անհավանական կարիերան մեր թիմում:
Մարկոն եղել է ՊՍԺ-ի պատմության և հաջողությունների կերտման կենտրոնական դեմքը վերջին 10 տարիների ընթացքում՝ լինելով իր սերնդի լավագույն խաղացողներից մեկը:
Մարկոյի պայմանագրի երկարաձգումը մեր ակումբի շարունակական աճի և բարձր հավակնությունների նշան է, և հիանալի նորություն է ՊՍԺ-ի և մեր երկրպագուների համար»,- մեջբերում է ակումբի նախագահին ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը: