ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2026 թվականի ամառ, հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2024 թվականի ամռանը։
Վերատին ՊՍԺ է տեղափոխվել 2012 թվականին «Պեսկարայից»: Փարիզում անցկացրած 10 մրցաշրջաններում նա անցկացրել է 398 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։
«Ես շատ հպարտ եմ ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգմամբ։ Ես Փարիզ եմ եկել ավելի քան 10 տարի առաջ, այս քաղաքը ես համարում եմ իմ երկրորդ տունը: Ես միշտ մեծ աջակցություն եմ ստացել ակումբից և երկրպագուներից և շատ շնորհակալ եմ դրա համար: Ինձ համար ակնհայտ էր, որ իմ պատմությունը շարունակվելու է գրվել այստեղ։ Հուսով եմ, որ ակումբի կազմում կնվաճեմ էլ ավելի շատ գավաթներ»,- 30-ամյա Վերատիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
























































