«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատը տեղափոխվում է ֆրանսիական ՊՍԺ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Parisien-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մարոկկացին Փարիզ կմեկնի հունվարի սկզբին։ Նա բուժզննում կանցնի, որից հետո երկարաժամկետ պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ։
Սոֆիանն իրեն հիանալի է դրսևորել Աշխարհի առաջնությունում։ Նա լավագույն հենակետային կիսապաշտպաններից մեկն էր Աշխարհի առաջնությունում:
Հիշեցնենք, որ Մարոկկոյի հավաքականը ԱԱ-ում զբաղեցրեց 4-րդ տեղը՝ դառնալով աֆրիկյան առաջին հավաքականը, որը դուրս է եկել այս մրցաշարի կիսաեզրափակիչ։
























































